2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«Ինտերը» չկարողացավ նվաճել Եվրոպայի Սուպերգավաթը

Իսպանական «Ատլետիկոն» թուլ չտվեց «Ինտերին» հերթական տիտղոսը նվաճել: Մոնակոյի «Լուի II» տսադիոնում իսպանական ակումբը պարտության մատնեց Չեմպիոնների Լիգայի հաղթողին և նվաճեց Եվրոպայի Սուպերգավաթը:

Հանդիպման ելքը վճռվեց երկրորդ խաղակեսի ընթացքում, երբ Խոսե Անտոնիո Ռեյեսը և Սերխիո Ագուերոն մեկական գնդակ ուղարկեցին Ժուլիո Սեզարի դարպասը: Հանդիպման նախավերջին րոպեին «Ինտերը» 11-մետրանոցի իրավունք ստացավ, սակայն Դիեգո Միլիտոյի հարվածը հետ մղեց երիտասարդ դարպասապահ Դավիդ Դե Խեան: