Home / Հայաստան / Հայաստանի առաջնությունում ստատուս-քվոն պահպանվեց

Հայաստանի առաջնությունում ստատուս-քվոն պահպանվեց

Օգոստոսի 28-ին Հայաստանի առաջնությունում կայացան 19-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական խաղը կայացավ Երևանում, որտեղ Հայաստանի չեմպիոնը` «Փյունիկը» հանդիպեց առաջնության առաջատարին` «Բանանցին»:  Առաջին խաղակեսը, կարծես, պետք է ավարտվեր գոլազուրկ ոչ-ոքիով, սակայն վերջին րոպեին Կառլեն Մկրտչյանը առաջ մղեց չեմպիոնին, իսկ երկրորդ ավելացված րոպեին Էդգար Մանուչարյանը հաշիվը դարձրեց 2:0: Սակայն երկրորդ խաղակեսում «Բանանցը» կարողացավ վերականգնվել և հավասարեցնել հաշիվը. երկու գոլի հեղինակ դարձավ Դենիրան Օրտեգան:

Չեմպիոնության համար պայքրաող «Ուլիսը» չկարողացավ օգտվել մրցակիցների միավորների կորուստից: «Ուլիսցիները» անսպասելիորեն չկարողացան հաղթել հետնապահներից մեկին` «Կիլիկիային»: Երկար ընդմիջումից հետո առաջին միավորը վատսակեց Գյումրիի «Շիրակը», ով մրցակցի հարկի տակ կարողացավ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը Դիլիջանի «Իմպուլսի» հետ, չնայած երկրորդ խաղակեսում գյումրեցիները խաղում էին 10 հոգով:

Այս տուրից հետո «Բանանցը» 45 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Փյունիկը» ունի 40 միավոր, «Ուլիսը»` 39:

«Ուլիս»-«Կիլիկիա» 0:0
Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Վահան Մինասյան

«Միկա»-«Գանձասար» 1:0
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլը` Էդնեյ դե Օլիվեյրա, 6, 11մ

«Իմպուլս»-«Շիրակ» 2:2
Դիլիջան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Տիգրան Հովսեփյան
Գոլերը` Էլտոն Կարդոսո, 30, Տիգրան Ոսկանյան, 35 («Իմպուլս»), Մկրտիչ Նալբանդյան, 39, Անդրանիկ Բարիկյան, 61, 11մ («Շիրակ»)

«Բանանց»-«Փյունիկ» 2:2
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Կամո Մահտեսյան
Գոլերը` Դենիրան Օրտեգա, 75, 82 («Բանանց»), Կառլեն Մկրտչյան, 45, Էդգար Մանուչարյան, 45+2 («Փյունիկ»)

Tekali Taxi