Գլխավոր / Армения / «Թումանյանական հեքիաթը» կրկին կտոնեն Դսեղում

«Թումանյանական հեքիաթը» կրկին կտոնեն Դսեղում

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Լոռու մարզի Դսեղ գյուղում Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն:

Այս տարի ևս, սեպտեմբերի 5-11-ը, փառատոնը հյուրընկալելու է թատրոններ, թատերախմբեր և տիկնիկային գործիչներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, ինչպես նաև արտասահմանյան երկրներից` Սլովենիայից, Հունգարիայից, Վրաստանից, Բելգիայից, Բելառուսից, Չեխիայից, Շվեյցարիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Դանիայից:

Բացման արարողությունից հետո, որը կկայանա սեպտեմբերի 5-ին, ժամը` 14:00-ին, կսկսվի բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբություն, որի ավարտից հետո կսկսվեն փառատոնի առաջին ներկայացումները: Նույն օրը երեկոյան կտրվի տոնական շքեղ հրավառություն: Հաջորդ օրերին փառատոնի ծրագիրը կշարունակվի Դսեղի մշակույթի տան և գյուղապետարանի դահլիճներում, իսկ փառատոնի ավարտին մասնակից թատրոններին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր:

Tekali Taxi