Գլխավոր / Հայաստան / Իսլամը պետք է ողջ Եվրոպայի կրոնը դառնա. Կադաֆի

Իսլամը պետք է ողջ Եվրոպայի կրոնը դառնա. Կադաֆի

Լիվիայի առաջնորդ Մուամար Կադաֆին Իտալիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ եվրոպական երկրների բնակիչները պետք է իսլամի հետևորդներ դառնան: Այս մասին գրել է իտալական Coriere della Sera թերթը, հաղորդում է «Интерфакс»-ը:

Կիրակի Կադաֆին Հռոմում դասախոսությամբ է հանդես եկել, որին ներկա 487 աղջիկներին Ղուրան է բաժանել: Ներկաներից երկու իտալուհի և մեկ իսպանուհի հայտարարել են, որ ցանկանում են իսլամի հետևորդ դառնալ, քանի որ մյուս բոլոր կրոնները «անկարևոր» են:

Իտալական լրատվամիջոցները նշում են, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին Կադաֆիի հետ միայն երեկոյան կարող է ճաշի սեղանի շուրջ նստել, քանի որ Քադաֆին խստորեն հետևում է Ռամադանի օրենքներին և սնվում է միայն արևի մայր մտնելուց հետո:

Tekali Taxi