Home / Армения / Հացի խնդիրը. Հայաստանը սերմ է ներկրելու Ռուսաստանից

Հացի խնդիրը. Հայաստանը սերմ է ներկրելու Ռուսաստանից

«Այս տարի 280 հազար տոննա ընդհանուր
հատիկ
բերք ենք ակնկալում, որից ցորենը կկազմի մոտ 120-130 հազար տոննա` անցյալ տարվա 370 հազար տոննա ընդհանուր հատիկի դիմաց», – այսօր ցորենի գների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Նա փաստեց, որ աշխարհի
բոլոր երկրներում է ծառացել պարենային ցորենի արտադրության քանակների հետ կապված
խնդիրները: Նախարարի խոսքով, Հայաստանում սկսվում է սերմնաբուծության զարգացման
ծրագիր.

«Մինչև սեպտեմբերի 20-ը Ռուսաստանի Դաշնությունից 950 տոննա էլիտար սերմը արդեն կլինի Հայաստանում, ևս 500 տոննա տեղական սերմ արտարդողներից կգնենք», – փաստել է Ալավերդյանը:

Հաջորդ 2-3 տարիների համար, նշեց Ալավերդյանը, դրսից ներկրումները պակասեցվել են, և տեղական սերմարտադրողների քանակն է ավելացվել:

«Ծրագրի վերջում`
2014
թվականին, Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կարտադրենք 3000-3300 տոննա էլիտար սերմացու», – հավելեց Ալավերդյանը:

Հարցին, թե այդ դեպքում
ինչով է պայմանավորված գնաճը, նախարարը պատասխանեց, որ գինը որոշում է շուկան: Նա
տեղեկացրեց, որ վերջերս հանդիպել է 8 պարենային ցորեն ներկրող խոշոր
ընկերությունների տնօրենների հետ:

«Այս կազմակերպությունները մեզ հավաստիացրեցին, որ առաջիկայում գնի էական բարձրացում չի լինելու» – նշեց նա: Բայց, հարց բարձրացրեց նախարարը, ինչպես կարող է հացի գինը չբարձրանա, երբ «դրսում ապրանքի գները բարձրանում են»:

Այն հարցին, թե ինչու են Հայաստանում գներն աճում, երբ այլ երկրներում հակառակն է տեղի ունենում, նախարարը պատասխանեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ են տարվում պարենային ցորենի որոշակի խմբաքանակի Հայաստանի Հանրապետություն ներկրելու մասին:

Tekali Taxi