Գլխավոր / Армения / 60 ռուսաստանցի չինովնիկներ հայտնվել են սև ցուցակում

60 ռուսաստանցի չինովնիկներ հայտնվել են սև ցուցակում

Միջազգային բանկերը մի շարք ռուսաստանցի բարձրաստիճան չինովնիկների մտցրել են իրենց «սև ցուցակի» մեջ: Ինչպես գրում է The Daily Telegraph, ընդհանուր առմամբ ցուցակում 60 անուն է հրապարակված, այդ թվում` գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինի և Անվտանգության դաշնային ծառայության տնտեսական անվտանգության բաժնի ղեկավար Վիկտոր Վորոնինի անունները:

World-Check ընկերությունը, որը հավանական կոռուպցիայով զբաղվողների մասին տեղեկատվություն է հավաքում, արդեն իսկ մտցրել է այդ չինովնիկներին իր տեղեկատվական բազայի մեջ, որից օգտվում են աշխարհի 50 առաջատար բանկերից 49-ը: Այժմ չինովնիկները խնդիրներ կունենա այդ բանկերի միջոցով գործարքներ կատարելիս:

Tekali Taxi