Home / Հայաստան / Ղարաբաղյան պատերազմը 7 օրից ավելի չի տևի. պատմաբան

Ղարաբաղյան պատերազմը 7 օրից ավելի չի տևի. պատմաբան

Երևանի հետ կնքած պայմանագրով Ռուսաստանը չի պարտավորվել ղարաբաղյան պատերազմի վերսկման դեպքում հանդես գալ Հայաստանի կողմից, Day.az-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի պատմաբան Զուրաբ Կանանչևը:

«Եթե պատկերացնել, որ այդ պատերազմում Ադրբեջանը հարվածներ հասցնի հենց Հայաստանի տարածքին, ապա այստեղ դեռ հնարավոր է ՀԱՊԿ-ի երկրների միջամտությունը: Թեև այսեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ, քանի որ հայտնի չէ, թե ինչպես կքվեարկեն կազմակերպության բոլոր անդամները: Սակայն, անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Ռուսաստանն ամեն դեպքում հանդես է գալու որպես միջնորդ և ոչ թե որպես պատերազմի մասնակից», – ասել է փորձագետը:

Միևնույն ժամանակ, Կանանչևը նշել է, որ այսօրվա դրությամբ միջազգային հանրությունը թույլ չի տա, որ պատերզամը տևի ավելի քան մեկ շաբաթ:

Tekali Taxi