2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Լենոնի զուգարանակոնքը վաճառեցին աճուրդից

The Beatles խմբի երգարվեստի սիրահարներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, աճուրդի ժամանակ 9,5 անգլիական ֆունտով գնել է ճենապակուց զուգարանակոնքը, որը պատկանել է Ջոն Լենոնին: Այս մասին հայտնում է NEWSru Israel-ը:

Զուգարանակոնքն իր տիրոջն էր ծառայում Լենոնի ամառանոցում, որը գտնվում է Յորքշիր նահանգում: Այնտեղ Լենոնը բնակվում էր 1969-1972թթ.: Նոր զուգարանակոնք գնելուց հետո, Լենոնը հինը տվել է շինարար Ջոն Հենկոկին` խնդրելով զուգարանակոնքն օգտագործել որպես ծաղկաման: Սակայն Հենկոկը   զուգարանակոնքը տեղափոխել էր խորդանոց, որտեղ էլ այն մնացել էր մինչև նրա մահը: