Գլխավոր / Армения / Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը չի մասնակցի Սբ. Խաչ եկեղեցու պատարագին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը չի մասնակցի Սբ. Խաչ եկեղեցու պատարագին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Կաթողիկոսության ներկայացուցիչները չեն մասնակցի «Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման հանդիսությանը»: Այս մասին հայտնում է Կաթողիկոսության տեղեկատվական բաժինը:

Նման որոշման կայացման այլ պատճառների թվում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը նշում է «Թուրքիայի հետևողական ուրացման և ժխտման քաղաքականությունը»:

«Արդարև, բացահայտ իրողություն է, որ  այս նախաձեռնության ճամփով, Թուրքիան փորձում է միջազգային համայնքին ու հայ ժողովրդին ներկայանալ խաղաղասերի, բարի դրացիի ու մարդկային իրավունքների պաշտպանի քողով, որի հետևում գտնվում է նույն ցեղասպան Թուրքիան` իր ուրացման և ժխտման նենգ դիվանագիտությամբ», – ասված է Կաթողիկոսության պաշտոնական բացատրության մեջ:

Tekali Taxi