Գլխավոր / Армения / «Առավոտ». Մարտի 1-ի զոհերի հարազատները ցույց են անելու

«Առավոտ». Մարտի 1-ի զոհերի հարազատները ցույց են անելու

Սեպտեմբերի 1-ին «մարտի 1-ի» զոհերի հարազատները հերթական անգամ երթ կկազմակերպեն դեպի ՀՀ-ում ԵԽԽՎ գրասենյակ, գրում է «Առավոտը»:

Ինչ վերաբերում է հիասթափությանը, ապա 10 զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, ասաց. «Ես միայն իմ անունից կարող եմ ասել` ես հիասթափվող մարդկանցից չեմ: Ես գիտեմ, որ ինձ միշտ ամեն ինչ դժվարությամբ է տրվել, ես պատրաստ եմ հաղթահարել այս դժվարությունները: Ես ամեն ինչ անում եմ, որ խիղճս մաքուր լինի, և վստահ լինեմ, որ ինձանից կախված ամեն ինչ արել եմ որդուս ու մյուսների սպանությունը բացահայտելու համար»:

Tekali Taxi