Home / Армения / «Հրապարակ». Կոռուպցիայի կիզակետում

«Հրապարակ». Կոռուպցիայի կիզակետում

Օրաթերթը ներկայացնում է ավագ դպրոց տեղավորվելու բարդությունները:

Բարձր դասարանցիների այն ծնողները, որոնք իրենց երեխաներին ուզում են տեղավորել ավագ դպրոցներում, լուրջ խնդիրների առջև են կանգնել: Իսկ ավելի պարզ ասած` հայտնվել են կոռուպցիայի կիզակետում: Հատկապես դժվարացել է երեխաներին քոլեջներում տեղավորելու խնդիրը: Որոշ հաստատություններում, օրինակ, հաստատվել է ստվերային գնացուցակ: Մեր տեղեկություններով, երեխաներին ընդունելուց առաջ նախ տնօրինությունը կամ նրա կողմից վստահված անձինք հանդիպում են ծնողների հետ, հավատացնում, թե տեղերը սահմանափակ են և արդեն լրացված, ապա խոստանում են մի բան անել և վերջում պահանջում են 200 ԱՄՆ դոլար կաշառք ու խոստացած «լրացուցիչ տեղն իջեցնում»: Մեր աղբյուրը հավատացնում է, որ անձամբ իր նկատմամբ է այս սխեման կիրառվել , երբ իր զավակին Երևանի հումանիտար քոլեջ (նախկին Օստրովսկու անվան ռուսաց լեզվի տեխնիկում) է փորձել տեղավորել:

Tekali Taxi