2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ադրբեջանական ևս մեկ հարձակում Չայլու գյուղի մոտ

Այսօր ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտում, Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից իրականացվել է դիվերսիոն գործողություն:

Հայ դիրքապահները, ժամանակին նկատելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են համապատասխան քայլերի և հակառակորդին պատճառելով կորուստներ` հետ շպրտել իր ելման դիրքերը, ասված է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Մանասերյանը: