Գլխավոր / Армения / Երբ Հայաստանում կամ Ադրբեջանում պայքարում են իրավունքների համար, Ղարաբաղում կրակում են

Երբ Հայաստանում կամ Ադրբեջանում պայքարում են իրավունքների համար, Ղարաբաղում կրակում են

Երբ Հայաստանում կամ Ադրբեջանում ընդդիմությունը սկսում է ակտիվ գործունեություն ծավալել, հաճախ Ղարաբաղում խախտվում է զինադադարի ռեժիմը: Այս մասին newcaucasus.com-ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի գրող, հրապարակախոս Սեյմուր Բայջանը:

«Ղարաբաղյան խնդրի գոյությունն անհրաժեշտ է արտաքին թշնամու և ընդդիմության դեմ «ազգին միավորելու» համար: Երբ ազգը սկսում է իր իրավունքների համար պայքարել, հին խոսակցություններն են առաջ գալիս, թե մենք մի ընդհանուր թշնամի ունենք և պետք է միասնական լինենք», — նշել է Բայջանը:

Նրա կարծիքով` երկու երկրների բանակում արմատացած են խորհրդային բանակի հիմքերը: «Ծեծկռտուքի ժամանակ զինվոր է սպանվում, իսկ պատասխանատուն հայ նշանառուն է կամ հակառակը`ադրբեջանցի նշանառուն»:

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների մոտեցումների նմանությունը նրանում է, որ երկու կողմերի իշխանությունները ատում են վրացական կողմը, քանի որ Վրաստանի նոր համակարգը նրանց անսահման կառավարմանն ուղղված մարտահրավեր է:

«Երբ Հայաստանում ակտիվանում է ընդդիմությունը, ես դրանից մեծ բավականություն եմ ստանում: Քանի որ հայ և ադրբեջանական ազգերի միջև միայն ատելությունը չէ, որ կա: Եթե Հայաստանում փոփոխություններ լինեն, մեկ ամիս անց մեզ մոտ էլ դրանք կսկվեն` ատելությունից կամ էլ նախանձից: Հենց այս պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանից ավելի ես եմ ցանկանում, որ Հայաստանում փոփոխություններ լինեն: Դա նաև մեզ է պետք: Տեսնենք, թե երկու ազգերից ում առաջինը կհաջողվի փոփոխությունների հասնել պետությունում», — ամփոփել է Սեյմուր Բայջանը: