Էլդար Ռյազանովին տեղափոխել են հիվանդանոց
Խորհրդային Միության վաստակավոր արտիստ Էլդար Ռյազանովին հիվանդանոց են տեղափոխել` ողնաշարի հիվանդության հետ կապված բարդությունների պատճառով:
Բժիշկները 82-ամյա ռեժիսորի վիճակը գնահատում են բավարար, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ռյազանովը խնդիրներ ունի ողնաշարի հետ, ինչն ազդել է նրա տեսողության և լսողության վրա: «Էլդար Ռյազանովին չենք վիրահատելու: Այս տարիքում վիրահատական միջամտությունն անկանխատեսելի հետևանքների կարող է բերել»,- ասել են բժիշկները: