Գլխավոր / Армения / Ռոստովում հայերի տեղահանման մասին գիրք է հրատարակվել

Ռոստովում հայերի տեղահանման մասին գիրք է հրատարակվել

Ռոստովցի պատմաբան, Ռուսաստանի վաստակավոր մանկավարժ Անդրանիկ Մալխասյանը գիրք է հրատարակել հայկական Անի քաղաքի մասին:

Այսուհետ Անիի, Ղրիմի և Դոնի հայերի մասին նյութերին հնարավոր կլինի ծանոթանալ մեկ հրատարակչության շնորհիվ: Գիրքը լույս է տեսել փոքր տպաքանակով` ընդամենը 500 օրինակ, հաղորդում է «Дон-ТР»-ը:

Հեղինակի խոսքերով` այսօր տվյալ գիրքը հայերի տեղահանման խնդրի ուսումնասիրության ամենաամբողջական տարբերակն է:

Նշենք, որ 60-ական թվականներին Մալխասյանը հեռուստատեսությամբ վարում էր «Խոսում ենք հայերեն» հաղորդումը, որն իր տեսակի մեջ միակն էր ողջ Ռուսաստանում:

Tekali Taxi