Home / Հայաստան / Ֆրանսիական համալսարանից հեռացված դասախոսները դիմել են դատարան

Ֆրանսիական համալսարանից հեռացված դասախոսները դիմել են դատարան

Աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվելու հիմքով Ֆրանսիական համլասրանից հեռացվել է 29 դասախոս: Նրանցից մի քանիսն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել են, որ իրենց անհիմն կերպով են ազատել աշխատանքից:

Անգլերենի ամբիոնի դասախոս Գայանե Հակոբյանի խոսքերով` թե ինքը, թե իր բախտակից գործընկերները մշտապես համալսարանի կողմից արժանացել են տարբեր պատվոգրերի և բարձր գնահատականի, նրանցից շատերը դեռևս երկու ամիս առաջ ուղարկվել են տարբեր երկրներ վերապատրաստման, և իրենց զարմանալի է թվում, թե ինչու է համալսարանն այդ դեպքում իրենց վրա այդքան գումարներ ծախսել, որ հետո ազատի աշխատքանքից:

“Մեզ ծանուցագիր է ուղարկվել, որում նշված է եղել. “Շնրհակալություն ենք հայտնում ձեր բարձր պատրաստվածության համար, բայց դուք ազատված եք աշխատանքից””,- ասել է Գայանե Հակոբյանը:

Ֆրանսերենի ամբիոնի դասախոս Նարինե Կոխիտեևան կիսել է իր գործընկերոջ խոսքերրն ու ավելցարել, որ իրենց կրճատելու պատճառ չի եղել, քանի որ չի անցկացվել որևէ դասալսում, որևէ մրցույթ, որի հիման վրա իրենց կարող էին կրճատել: Ավելին` Կոխետեևայի խոսքերով` երբ կրճատման մասին խոսակցություններ են եղել, համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը հավաստիացրել է լեզուների ամբիոնի դասախոսներին, որ իրենց դա չի վերաբերում:

Դասախոսների հետ մամուլին ասոիլիսին ներկայացած իրավաբանը, իր հերթին, տեղեկացրել է, որ դաասխոսների հետ կա անորոշ ժամկետով կնքված պայմանագիր,  և ռեկտորի ներկայացրած հիմքը, թե իրենց ազատել են պայմանագրի ավարտի հետ կապված, անհիմն է և չի բխում աշխատանքային օրենսգքրի դրույթներից:

Նշենք նաև, որ դասախոսներից 14-ն արդեն իսկ դիմել են դատարան` աշխատանքի վայրում վերականգնելու և պատասխանողից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար  միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջով: Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթ է  ընդունել այս տարվա օգոստոսի 13-ին: Դասախոսները չգիտեն, թե ինչն է պատճառ հանդիսացել իրենց հեռացման համար:

Ասուլիսին ներկա դասաոխսները վստահեցրել են, որ բոլոր հեռացված դասախոսները համամիտ են իրենց հետ, պարզապես դատարան չեն դիմել, քանի որ համարվում են պետական պաշտոնյա:

Դասախոսներից  Հերմինե Ահարոնյանը նշեց, որ իրենք դիմել են նաև Կրթության նախարարություն, ԱԺ կրթության հանձնաժողով, Մարդու իրավունքների պաշտպանին և համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանին:

Ի դեպ, դասախոսները կտրականապես բացառեցին այն վարկածը, թե իրենց ազատել են աշխատանքից ՕԵԿ-ին անդամագրվելուց հրաժարվելու համար: Նրանց պնդմամբ` նման առաջարկ իրենց չի արվել:

Tekali Taxi