Home / Հայաստան / Երևանում երեկ անվճար գրկախառնվում էին

Երևանում երեկ անվճար գրկախառնվում էին

Երեկ Հյուսիսային պողոտայում զբոսնողները հետաքրքիր իրադարձության ականատես դարձան: «Free hugs» (Անվճար գրկախառնություն) արշավի շրջանակներում ցանկացողները գրկախառնվում էին միմյանց, իսկ բանից անտեղյակ բազմաթիվ անցորդները երբեմն զարմանքով էին նայում գրկախառնվող մարդկանց:
Նշենք, որ  «Free hugs» արշավն առաջին անգամ կազմակերպվել է Ավստարլիայի Սիդնեյ քաղաքում Խուան Մանն կեղծանունով մի երիտասարդի կողմից: 2006թ. Այս արշավը բավական մեծ համբավ է վայելում և նշվում է բազմաթիվ երկրներում:

Հայաստանում իրականացված արշավի տեսանյութը կարող եք դիտել մեր կայքի «Տեսանյութեր» բաժնում:

Tekali Taxi