Գլխավոր / Հայաստան / Համադաշնության դեպքում Վրաստանը երկրորդական դեր կունենա. դեսպան

Համադաշնության դեպքում Վրաստանը երկրորդական դեր կունենա. դեսպան

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան հնարավոր համադաշնության ստեղծման դեպքում Վրաստանը երկրորդական դեր կունենա: Այս մասին «Резонанси»-ին տված հարցազրույցում ասել է Ավստրիայում և Հունգարիայում Վրաստանի նախկին դեսպան, իսկ այժմ միջազգային հարցերով փորձագետ Կոտե Ժգենտին:

«Նման իրավիճակում Վրաստան-Ադրբեջան համադաշնությունը գրեթե անհնար է, էլ չասած նման միության երրորդ անդամ պետության մասին», – նշել է փորձագետը:

Նրա կարծիքով` համադաշնության գաղափարը կարող էր բարձրաձայնվել տարածաշրջանում խնդիրների կարգավորման նպատակով:

«Բոլորը միաձայն ընդունում են, որ առանց խնդիրների կարգավորման տարածաշրջանում առողջ և իրական համագործակցությունն անհնար է: Երկու երկրների համագործակցությունը ուղղված չէ երրորդ պետության դեմ, թեև այս երրորդ երկիրը հենց նման կերպ է մտածելու, եթե չընդգրկվի միության մեջ: Փաստ է նաև Ադրբեջանի զուսպ քաղաքականությունը Ռուսասատանի նկատմամբ: Իսկ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման համատեքստում փոքր-ինչ սառել էին ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները: Զուգահեռաբար, երբ Երևան-Անկարա հարաբերությունները փակուղու առջև կանգնեցին, ԱՄն-ի և Ադրբեջանի հարաբերությունները կրկին բարելավվեցին», – ասել է նախկին դեսպանը:
Tekali Taxi