Գլխավոր / Հայաստան / Ռուբեն Հախվերդյանը սատարում է Ուսանողական այգու պաշտպաններին

Ռուբեն Հախվերդյանը սատարում է Ուսանողական այգու պաշտպաններին

Ուսանողական այգու պաշտպանությանն ուղղված դատական հայցին են միացել ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, “Հանուն կայուն զարգացման” հասարակական կազմակերպության ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը, ճարտարապետ Լևոն Վարդանյանը, լրագրող Արմինե Գեղամյանը և ռեժիսոր Վահե Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի անդամների փոխանցմամբ` «Ուսանողական այգում» իրականացվող շինարարության կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի գործողությունները վիճարկող դատական հայցն արդեն պատրաստ է։

Հայցի հիմքում ընկած են ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված` առողջ շրջակա միջավայրում ապրելու, հանգստի, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու և քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մաuնակցելու քաղաքացիների իրավունքների ոտնահարումների փաստը:

Ինչպես նաև “Մենք ենք այս քաղաքի տերը” նախաձեռնող խմբի անդամները տեղեկացնում են, որ հինգշաբթի օրը, սեպտեմբերի 2-ին ժամը 18:00-ին, Թամանյանի թանգարանում հայցվորները կարող են իրենց հարցերը ուղղել փաստաբանին, ծանոթանալ և միանալ հայցին: 
Tekali Taxi