Այսուհետ Մոսկվայի խանութներում երեկոյան և գիշերային ժամերին հնարավոր չի լինի ալկոհոլային խմիչքներ գնել:
Ուշ ժամերին ալկոհոլային խմիչքներ գնելու արգելքը ուժի մեջ է ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից: Օրենքի համաձայն 15%-ից բարձր տոկոս ունեցող ալկոհոլային խմիչքները չեն վաճառվելու գիշերվա ժամը 22:00-ից մինչ առավոտվա 10:00-ը:
Օրենքը գործում է բոլոր տեսակի խանութների համար: Սրճարաններին, ռեստորաններին ու գիշերային ակումբներին արգելքը չի վերաբերում:
Արգելքը խախտած խանութները ստիպված կլինեն մեծ չափերի տուգանք վճարել, բացի այդ նրանք կարող են զրկվել արտոնագրերից: