Գլխավոր / Армения / ՈՒԵՖԱ-ն արգելեց վուվուզելաները

ՈՒԵՖԱ-ն արգելեց վուվուզելաները

ՈւԵՖԱ-ն արգելել է երկրպագուներին ֆուտբոլային խաղերի ժամանակ վուվուզելաներ օգտագործել: Վուվուզելաները հատկապես մեծ տարածում ունեին ՀԱՀ-ում այս տարի կայացած Աշխարհի գավաթի ժամանակ: Արգելքը վերաբերում է թե ազգային հավաքականների, թե ակումբային խաղերին, հաղորդում է Associated Press-ը:

ՈւԵՖԱ-ն եկել է այն եզրահանգման, որ խաղերի ընթացքում վուվեւզելաների օգտագործումը անթույլատրելի է, քանի որ դրա ձայնը խլացնում է երկրպագուների երգերն ու նրանց արձագանքը: 

Նշենք նաև, որ Աշխարհի գավաթի խաղերի ժամանակ ՖԻՖԱ-ն հրաժարվել է արգելք դնել վուվուզելաների օգտագործման վրա, քանի որ, ինչպես հայտարարել էր ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, վուվուզելաները Հարավաֆրիկյան Հանրապետության մշակույթի մի մասն են:
Tekali Taxi