Home / Армения / «Ժամանակ». Վալդիս Պելշը կգնա Ղարաբա՞ղ

«Ժամանակ». Վալդիս Պելշը կգնա Ղարաբա՞ղ

Այսօր ԼՂՀ անկախության հռչակման օրն է: Այդ կապակցությամբ արդեն քանի օր է` ԼՂՀ-ում նախապատրաստվում են տոնական միջոցառումների: Այսօր պետք է բացվի Ստեփանակերտի «Պյատաչոկ» անունով հայտնի կլոր զբոսայգին, որտեղ վերակառուցումից հետո երգող շատրվաններ և անվճար Wi-fi ինտերնետ կապ է տեղադրվել: 

Երեկոյան սպասվում է տոնական համերգ` Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան մարզադաշտում: Ըստ որոշ տեղեկությունների` այսօր համերգային ծրագրով հանդես կգան ոչ միայն ղարաբաղյան և հայաստանյան շոու բիզնեսի աստղերը, այլ նաև որոշ ռուս երգիչներ: Ավելին` Ստեփանակերտում համառ լուրեր են պտտվում, թե համերգը վարելու է ռուսաստանցի շոումեն Վալդիս Պելշը: Դրանով են նաև ստեփանակերտցիները բացատրում այն, որ արդեն քանի օր է` ոստիկանները ակտիվ հսկողություն են իրականացնում մարզադաշտի տարածքում:  
Tekali Taxi