Գլխավոր / Армения / «Հրապարակ». Վարչապետի երդման շոուն

«Հրապարակ». Վարչապետի երդման շոուն

Սեպտեմբերմեկյան այցի շրջանակներում թիվ 29 դպրոցում բավականին ուշագրավ ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը, կարծում է օրաթերթը:

Հետաքրքրական է հատկապես վերջինիս մեկնաբանությունը ուսուցիչների երդման արարողության առնչությամբ:

«Խորհրդանշական էր այն, որ ձեզ հետ միասին մասնակցում էինք ուսուցիչների երդման արարողությանը, ինչը չափազանց կարևոր է ջերմ մթնոլորտի ձևավորման համար»,-ասել է վարչապետը, որի խոսքից կարելի է ենթադրել, որ երդման շոուն, փաստորեն, դպրոցներում ջերմ մթնոլորտ ապահովելու համար էր նախատեսված: Ստացվում է`մեր դպրոցների լիարժեք գործունեությանը տարիներ շարունակ խոչընդոտել է նշված մթնոլորտի բացակայությունը:Սակայն ավելի զավեշտալի են եղել Տիգրան Սարգսյանի բարեմաղթանքները: Եթե մի պահ մոռանայինք, որ խոսքն ասվում է ուսումնական առաջին օրվա առիթով, տպավորություն կստեղծվեր, թե վարչապետը հարսանեկան սեղանի շուրջ նորապսակներին նվիրված բաժակաճառ է ասում:

 «…Ես մաղթում եմ ձեզ հաջողություններ, որ այս նոր սկիզբը ձեզ համար լինի բախտավոր և ձեր ընտանիքներին բերի երջանկություն»,- ամփոփել է Տիգրան Սարգսյանը:
Tekali Taxi