Home / Армения / Իտալացի տղամարդիկ կանանցից շատ գումարներ են ծախսում հարդարանքի վրա

Իտալացի տղամարդիկ կանանցից շատ գումարներ են ծախսում հարդարանքի վրա

Հարցումները ցույց են տվել, որ բրիտանացի և իտալացի տղամարդիկ ավելի շատ գումարներ են ծախսում կոսմետիկ միջոցներ գնելու համար, քան կանայք, հաղորդում է իտալական Corriere della Sera թերթը:
18-35 տարեկան բրիտանացի տղամարդիկ շաբաթական 14 եվրո ծախսում են մաշկի և մազերի համար նախատեսված տարբեր տեսակի քսուքներ գնելու համար, ինչը մեկ եվրոյով ավելի է, քան կանանց դեպքում:
Իսկ Իտալիայում արական սեռի ներկայացուցիչները տարեկան ավելի քան 250 միլիոն եվրո են հատկացնում իրենց արտաքին հարդարանքի համար: 
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօր Իտալիայում տղամարդիկ իրենց անձնական խնամքին ավելի շատ ժամանակ են տրամադրում, քան զվարճանքներին: 
Tekali Taxi