Գլխավոր / Հայաստան / «Գազպրոմը» կավելացնի Ադրբեջանից գնվող գազի ծավալները

«Գազպրոմը» կավելացնի Ադրբեջանից գնվող գազի ծավալները

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր քննարկելու են առևտրա-տնտեսական, վառելիքային, ռազմական համագործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Իրանի իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոյի խոսքերով` Դմիտրի Մեդվեդևն ու Իլհամ Ալիևն ընթացիկ բանակցությունների ժամանակ ուշադրությունը կենտրոնացնելու են երկու երկրների առևտրա-տնտեսական համագործակցության հարցերին:

Այցի ընթացքում ստորագրվելու է պետական սահմանի մասին պայմանագիր, ինչպես նաև միջկառավարական համաձայնություն` Սամուր գետի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մասին:

Սպասվում է նաև Ադրբեջանի Պետական նավթային ընկերության և ռուսական «Գազպրոմ»-ի լրացուցիչ համաձայնության ստորագրումը, որի համաձայն` 2011-2012 թվականններին ավելանալու են Ադրբեջանից գնվող գազի ծավալները: 
Tekali Taxi