Home / Армения / «Չորրորդ իշխանություն». Պաշտոնյաները կնստե՞ն

«Չորրորդ իշխանություն». Պաշտոնյաները կնստե՞ն

Մարտ ամսից սկսված «Չի» հետաքննության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր` Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ, գրում է օրաթերթը:

Գործով առայժմ անցնում են 3 պաշտոնյա և երեք ընկերությունների ղեկավարներ, որոնք թերացել են իրենց գործում, չարամտորեն աչք են փակել չկատարած աշխատանքների վրա և կեղծ փաստաթղթեր են լրացրել: Պատկերավոր ասած` կերել են պետբյուջեի փողերը, որի դիմաց «թուղթ են սևացրել», թե աշխատանք են կատարել, իսկ Սևանա լիճը այդ ամենի արդյունքում վերածվել է մի մեծ ճահճի` դրանից բխող բոլոր հետևանքներով: Թե ինչ կլինի այս քրեական գործի ընթացքը, առայժմ անհայտ է: Մենք ուշադրությամբ կհետևենք գործընթացներին և բոլոր մանրամասները պարբերաբար կհրապարակենք: Միայն հավելենք, որ հիմա այդ պաշտոնյաները գտնվում են ոստիկանության ձեռքում, քանի որ դատախազությունը նախաքննություն վարելու իրավունք չունի:

Tekali Taxi