Home / Հայաստան / Կոնգրեսի համակարգողն անակնկալներ է խոստացել հանրահավաքի ժամանակ

Կոնգրեսի համակարգողն անակնկալներ է խոստացել հանրահավաքի ժամանակ

Սեպտեմբերի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը լինելու է անակնկալ, և, հնարավոր է, համաժողովրդական պայքարը նոր ընթացք ստանա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և հավելեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալու է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը և անելու է սուր շեշտադրումներ:

Զուրաբյանը նաև նշեց, որ միացյալ ընդդիմության հետագա քայլերի և հաջորդ հանրահավաքի մասին հասարակությունը կտեղեկանա առաջիկա հանրահավաքի ժամանակ:
Tekali Taxi