Home / Армения / Քաղաքապետարանը կատարում է Սերժ Սարգսյանի հրամանը. Զուրաբյան

Քաղաքապետարանը կատարում է Սերժ Սարգսյանի հրամանը. Զուրաբյան

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ Ազատության հրապարակում հանրահավաքի արգելումը քաղաքապետարանի կողմից վկայում է այն մասին, որ քաղաքապետարանը պարզապես կատարում է Սերժ Սարգսյանի հրամանները: 

«Իրականում հենց գործող բռնապետական ռեժիմն է, որ պատրաստ է մանր աֆերիստի մեքենայություններով դիմել ամենաճղճիմ քայլերի` քանդել և 2 տարի քանդած պահել Ազատության հրապարակը, իսկ բացումից հետո կազմակերպել անհեթեթ միջոցառումներ, փչացնել հրապարակի տեսքը մանկապարտեզի խաղալիքներով ու կարուսելներով, ըստ էության, թաքնվել մանուկների կենդանի վահանի հետևում, միայն թե թույլ չտալ միացյալ ընդդիմությանն անցկացնել հանրահավաք հայկական ժողովրդավարության օրրանում` Ազատության հրապարակում: Ռեժիմի սարսափն ինքնին հասկանալի է. Ազատության հրապարակում հանրահավաքից սարսափելով`  իշխանությունները ընդունում են, որ  չեն տիրապետում իրավիճակին երկրում»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Tekali Taxi