Home / Հայաստան / 2.5-ամյա երեխան ազատվել է նիկոտինային կախվածությունից

2.5-ամյա երեխան ազատվել է նիկոտինային կախվածությունից

18-ամսական Արդին անմիջապես կախվածություն է ձեռք բերել նիկոտինից, երբ հայրը նրան ծխախոտ է տվել: 2 տարեկան տղան սկսել է անընդհատ ծխել, մինչ մասնագետները նկատել են փոքրիկին և նրա ծնողներին բացատրել ծխախոտի վնասների մասին: Արդիի մայրը հավաստիացնում էր, թե տղային հնարավոր է եղել հանգստացնել միայն ծխախոտի օգնությամբ, այլապես նա բղավում ու լացում էր:

Տեղի բնակիչների խոսքերով` փոքրիկը շատ առողջ ու երջանիկ տեսք ունի, հաղորդում է AFP-ն:

«Մեկ ամիս տևող հոգեբանական թերապիայից հետո բժիշկները նրան առաջարկել են խաղալ այլ երեխաների հետ, որպեսզի շեղեն ծխախոտից: Հենց այս ձևով է մեզ հաջողվել կտրել երեխային նիկոտինային կախվածությունից»,- ասել է Երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արիստ Մերդեկա Սիրաիտը:
Tekali Taxi