Home / Հայաստան / Իտալական սկանդալ. գովազդը խանգարեց գոլին

Իտալական սկանդալ. գովազդը խանգարեց գոլին

Երեկ Իտալիայում հերթական ֆուտբոլային սկանդալն էր հասունանում: Այս երկրի ազգային հավաքականը, որը Աշխարհի գավաթից ի վեր քննադատության թիրախ է դարձել Իտալիայում, Տալլինում պարտվում էր Էստոնիային 0:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում իտալացիները կարողացան մեծ դժվարությամբ երկու գնդակ խփել և 3 միավոր վաստակել, սակայն առանց սկանդալի երկիրը չմնաց: Բանն այն է, որ Անտոնիո Կասսանոյի 60-րդ րոպեին խփած գնդակն Իտալիայում պարզապես չեն տեսել, քանի որ այդ պահին հեռուստատեսությամբ գովազդ է ընթացել: 

Միլիոնավոր իտալացիներ բավարերվել են ընդամենը կրկնապատկերով, ինչը քննադատության ալիք է բարձրացրել երկրում:

Tekali Taxi