Home / Армения / Փարիզում կբողոքեն Սարկոզիի որոշման դեմ

Փարիզում կբողոքեն Սարկոզիի որոշման դեմ

Այսօր Փարիզում տեղի է ունենալու բողոքի ակցիա, որին մասնակցելու են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և հասարակ քաղաքացիներ: Նրանք դեմ են հանդես գալիս նախագահ Նիկոլա Սարկոզիի որոշմանը երկրից վտարել գնչուներին:

Հիշեցնենք, որ հուլիսից մինչ օրս Ֆրանսիայից Ռումինիա և Բուլղարիա են ուղարկվել ավելի քան 1000 գնչուներ, ովքեր անօրինական կերպով բնակություն էին հաստատել իրենց կողմից կառուցած ճամբարներում: Ֆրանսիայի իշխանությունները նման որոշում են ընդունել գնչուների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման պատճառով:

Մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում` Մարդու իրավունքերի պաշտպանության ՄԱԿ-ի գրասենյակը, Եվրահանձնաժողովը, քննադատել են Ֆրանսիային նման որոշման համար: Սակայն նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ գործն ավարտին է հասցնելու:

Tekali Taxi