Home / Армения / Թուրքական քարոզչամեքենան հասավ հաջողության. թուրքագետ

Թուրքական քարոզչամեքենան հասավ հաջողության. թուրքագետ

Թուրքերն արեցին շախմատային մի քայլ, և հայկական կողմը Սուրբ Խաչ եկեղեցի և’ գնալու, և‘ չգնալու դեպքում կորցնում է ֆիգուրներից մեկը: Այս մասին այսօր հայտարարեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը Մայր Աթոռի կողմից երկու հոգևորականի ուղարկելը պատարագին անվանեց «գրագետ որոշում»:

«Սակայն իր համաձայնությունը Մայր Աթոռը տվեց այն բանից հետո, երբ հավաստիացումներ հնչեցին, որ խաչն օծվելու է և տեղադրվելու է գմբեթին», – նշեց նա:

Ըստ Մելքոնյանի` թուրքական քարոզչամեքենային հաջողվեց երկու ամիս թելադրել և ձևավորել հայկական կողմի օրակարգը: Նա համոզված է, որ անհրաժեշտ էր ավելի կազմակերպված և մասնագիտական պատասխան տալ կատարվածին:

Թուրքագետը ծիծաղելի համարեց Թուրքիայի վերջին հայտարարությունները`  կապված Սուրբ Խաչ եկեղեցու վրա տեխնիկական պատճառներով խաչի չտեղավորման հետ: Նա անլուրջ համարեց խաչի չտեղադրումը տեղնիկական պատճառների հետ կապելը, երբ թուրքական մամուլում երկար ժամանակ խոսվում էր հայազգի ուխտավորների համար բոլոր պայմանները ստեղծելու մասին:

Խաչի չտեղադրումը Մելքոնյանը պայմանավորում է ներքաղաքական խնդիրներով: Այս համատեքստում նա նշեց սեպտեմբերի 12-ին կայանալիք սահմանդրության փոփոխությունների հանրաքվեն.

«Սա Թուրքիայի ներքաղաքական կյանքում ամենակարևոր խնդիրն է, քանի որ փոփոխություններն առաջարկել է իշխող կուսակցությունը, և դրանց դեմ են արտահայտվում ըննդիմադիր կուսակցությունները»:

Այս օրերին, կարծում է թուրքագետը, հայկական եկեղեցին թուրք հասարակության մեջ ընկալվելու է խիստ բացասաբար և անմիջականորեն ազդելու է իշխող կուսակցության քաղաքական վարկանիշի վրա:

Tekali Taxi