Գլխավոր / Հայաստան / Պատարագին մասնակցելը զուտ եկեղեցական խնդիր է. Խառատյան

Պատարագին մասնակցելը զուտ եկեղեցական խնդիր է. Խառատյան

Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցել-չմասնակցելու հարցը չպետք է հանրայնացնել և դարձնել մի ամբողջ ազգի քննարկելու առարկա, կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Այն պետք է լիներ զուտ եկեղեցական խնդիր, բայց քանի որ Թուրքիան քաղաքանացրել է հարցը և հերթական անգամ ուզում է միջազգային հանրությանը ցույց տալ իր բարի կամքի դրսևորումը, ապա, կարծում եմ, որ չարժի ներքաշվել այդ գործընթացի մեջ, չնայած որ, նման աղմուկ բարձրացնելով, մասնակցում ենք Թուրքիայի կազմակերպած թատրոնին»,- ասել է Հրանուշ Խառատյանը:

Նրա տեսակետի հետ համաձայն էր նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով, ի դեպ, վերջերս է վերադարձել Արևմտյան Հայաստանից:

«Ես գտնում եմ, որ ամեն հայ պետք է գոնե մեկ անգամ տեսնի իր հայրենիքը` Արևմտյան Հայաստանը, բայց քանի որ ակնհայտ է, որ սա Թուրքիայի նախաձեռնած թատրոնն է, կարծում եմ, որ չարժե մասնակցել»:

Ինչ վերաբերում է մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատարագին չմասնակցելու
որոշմանը, ապա Հրանուշ Խառատյանը նշել է.

«Ոչ բարոյական, ոչ օրինական եմ համարում այդ հարցը քննարկելը. ինձ համար այդ հարցը եկեղեցական հարց է: Եվ մասնակցությանը, և մասնակցությունից հրաժարվելու որոշմանը հարգանքով եմ վերաբերում: Սամվել Կարապետյանի կարծիքով` Մայր Աթոռը արժանապատվություն է հանդես բերում հրաժարվելով մասնակցել, քանի որ հերթական անգամ Թուրքիան խաբեություն է դրսևորել:

Tekali Taxi