Գլխավոր / Հայաստան / Կանադացի պատգամավորները կժամանեն Հայաստան

Կանադացի պատգամավորները կժամանեն Հայաստան

Սեպտեմբերի 6-10-ը Հայաստանում կգտնվի Կանադայի 4 խոշորագույն կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը: Երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն երկրների երկկողմ հարաբերությունները:

Ինչպես տեղեկացնում է պատվիրակության անդամներից մեկի` խորհրդարանական Հարոլդ Ալբրեխտի պաշտոնական վեբ-կայքը,Կանադայի խորհրդարանականները կարևորում են երկու երկրների միջև զարգացող համագործակցությունը: Պաշտոնական այցի նպատակն է ամրապնդել Կանադայի և Հայաստանի Հանրապետության  միջև երկկողմ փոխհարաբերությունները և համագործակցությունը:

Պատվիրակությանն ընդունելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Tekali Taxi