Գլխավոր / Армения / Հայերի և թուրքերի միջև երբևէ թշնամություն չի եղել. մշակույթի նախարար

Հայերի և թուրքերի միջև երբևէ թշնամություն չի եղել. մշակույթի նախարար

Սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք արարողությանը հայերի մասնակցությունը ողջունելի է: Այս մասին ասել է Թուրքիայի Մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը:

Նրա խոսքերով` հայերից շատերը թերահավատորեն են մոտենում Թուրքիայի մտադրություններին, այնինչ Թուրքիան բարիացակամ է տրամադրված հայերի նկատմամբ, Գյունայի կարծիքը մեջբերում է Hürriyet-ը:

«Եկեղեցում տեղի ունեցող արարողությունը կմերձեցնի հայ և թուրք ազգերին», – հայտարարել է նախարարը:

«Թուրքիայում Հայոց պատրիարքարանն առաջարկել է տարին մեկ անգամ եկեղեցում պատարագ մատուցել և մենք ընդունել ենք այս առաջարկը: Իսկ սա մեզ մեկ քայլով կմոտեցնի իրար », – նշել է Գյունայը:
 
Մշակույթի նախարարը խոսել է նաև հայ և թուրք ազգերի հարաբերությունների մասին:

«Ես հայերի հետ եմ մեծացել: Նրանք իմ լավ ընկերներն են եղել: Մեր մեջ երբևէ թշնամություն չի եղել: Հենց սրա մասին է շատ դիպուկ ասել Հրանտ Դինքը` «Մենք բոլորս էլ ուզում ենք արմատացած լինել այս հողում»: Այս խոսքերը, կարծես, իմ սրտից են բխում: Ինչ տարբերություն հույն, թուրք թե հայ` բոլորս էլ այս հողի զավակներն ենք», – ասել է մշակույթի նախարարը:

Գյունայը նաև ափսոսանք է հայտնել, որ ինքն անձամբ չի կարողանա մասնակցել պատարագին հագեցած ժամանակացույցի պատճառով:

Tekali Taxi