Գլխավոր / Հայաստան / Մոլդովայի հանրաքվեն անվավեր է ճանաչվել

Մոլդովայի հանրաքվեն անվավեր է ճանաչվել

Մոլդովայում տեղի ունեցած հանրաքվեն, որին դրված էր նախագահական ընտրությունների կարգում փոփոխություններ կատարելու հարցը, անվավեր է ճանաչվել քվերակության մասնակիցների սակավության պատճառով:

Մինչ օրս` համաձայն գործող սահմանադրության, Մոլդովայի նախագահին ընտրում էր երկրի խորհրդարանը: 2001 թվականից երկրի առաջնորդի պաշտոնը զբաղեցնում էր Կոմունիստական կուսակցության ղեկավար Վլադմիր Վորոնինը:

Սակայն անցյալ տարի Կոմունիստական կուսակցությունը պարտություն է կրել: Սկզբում հայտարարվել էր կուսակցության հերթական հաղթանակի մասին, սակայն ավելի ուշ Քիշնևի փողոցներում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով ընտրությունների արդյունքները վերանայվել էին, և երկրորդ փուլ էր նշանակվել: Ընտրություններից հետո իշխանության եկան լիբերալ ուժերը` Միխայ Գիմպուի գլխավորությամբ, հաղորդում է BBC-ն:

Tekali Taxi