Home / Հայաստան / «Ժամանակ». Բունիաթյանը նշանակվեց, բայց`պրոդյուսեր

«Ժամանակ». Բունիաթյանը նշանակվեց, բայց`պրոդյուսեր

Օրաթերթը տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունում փոփոխությունների մասին:

Երեկ Գագիկ Բունիաթյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի` նա առաջիկայում նշանակվելու է Հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն: Այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Ամիրյանը, որը նախօրեին հայտարարել էր, թե չի մասնակցելու այդ պաշտոնի համար մրցույթին: Ի դեպ, Հանրային հեռուստառադիոխորհուրդը որոշում է կայացրել Հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնի համար մրցույթ հայտարարելու վերաբերյալ: Ենթադրվում է, որ այդ մրցույթի մասնակիցը կլինի Գագիկ Բունիաթյանը:

Tekali Taxi