Home / Армения / Գիտության զարգացումը կթուլացնի լարվածությունը տարածաշրջանում. փորձագետ

Գիտության զարգացումը կթուլացնի լարվածությունը տարածաշրջանում. փորձագետ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողներին ներկայացրել է գիտության զարգացման հնարավորությունները Հայաստանում:

Մասնավորապես, նա խոսել է «Քենդլ» միջազգային կենտրոնի նախագծի մասին, որը ստեղծվել է Հայաստանում առաջատար կիրառական գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացումն ապահովելու և տնտեսության գիտատար ուղղությունների համար անհրաժեշտ  փորձարարական բազա ստեղծելու նպատակով:

«Ծրագրի նպատակն է Հայաստանում ստեղծել նոր սերնդի արագացուցիչ: Այս սարքը հնարավորթյուն կտա գիտության շատ ոլորտներում լուծել բեկումնային խնդիրներ», – նշել է Սամվել Հարությունյանը և, մասնավորեցնելով, հավելել, որ այն կնպաստի Հայաստանում նյութագիտության, կառուցվածքային կենսաբանության և գիտության մի շարք այլ ոլորտների զարգացմանը:

«Այս ծրագիրը ունի նաև քաղաքական նշանակություն, որովհետև շատ քիչ են այն երկրները, որոնք ունեն և ատոմակայան, և արագացուցիչ, իսկ այս ծրագրով Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանում գիտության առաջատար երկրներից մեկը»,- ասել է Սամվել Հարությունյանը և հավելել, որ ծրագիրը թույլ կտա նաև էապես թուլացնել տարածաշրջանում առկա քաղաքական լարվածությունը, քանի որ հայտնի է, որ գիտական համագործակցությունը սովորաբար միշտ բերում է լարված մթնոլորտի թուլացման:

Tekali Taxi