Գլխավոր / Հայաստան / ՄԱԿ-ում Հայաստանը սատարել է Ռուսաստանին, Ադրբեջանը` Վրաստանին

ՄԱԿ-ում Հայաստանը սատարել է Ռուսաստանին, Ադրբեջանը` Վրաստանին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նախօրեին քննարկել է «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգվող հակամարտությունները և դրանց հետևանքները համաշխարհային խաղաղության, անվտանգության և զարգացման վրա» օրակարգային հարցը և ընդունել է «Աբխազիայից, Վրաստանից և Հարավային Օսիայից տեղահանված անձանց և փախստականների մասին» բանաձևը:

Բանաձևում կարևորվում է Վրաստանում հակամարտությունների հետևանքով տուժած փախստականների և տեղահանված անձանց ունեցվածքի պահպանման անհրաժեշտությունը:

ՄԱԿ-ի բանաձևը սատարել է 50 երկիր. 17-ը դեմ են քվեարկել, 86-ը` ձեռնպահ: Բանաձին դեմ քվեարկած երկրների թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Մյանման, Նաուրուն, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Լաոսը, Վենեսուելան, Վիեթնամը, Զիմբաբվեն:

Ռուսաստանին չեն սատարել Ադրբեջանը, Հնդկաստանը, Էկվադորը, Իրանը, Ֆինլանդիան, Լիտվան և ևս 44 երկիր, մնացածը ձեռնպահ են մնացել:

Tekali Taxi