Home / Армения / Պուգաչյովան մտադիր է խաղատների ցանց բացել

Պուգաչյովան մտադիր է խաղատների ցանց բացել

Երգչուհի Ալլա Պուգաչյովան գնել է «Сибирская монета» խաղային գոտու բաժնետոմսերի 40%-ը և պատրաստվում է խաղատների ցանց բացել:

Նովոսիբիրսկի գործարարներից մեկը «Экспресс-газетa»-ին տված հարցազրույցում հաստատել է այդ փաստը՝  ասելով. «Իհարկե, ես տեղյակ եմ, որ մեր սիբիրյան Լաս-Վեգասի բաժնետերերից մեկը Ալլա Պուգաչյովան է, քանզի ինքս էլ ձեռք եմ բերել բաժնետոմսերի ոչ մեծ փաթեթ»:

Պուգաչյովայի՝ մոլախաղերից ունեցած կախվածությունը ստիպել է Պրիմադոննային վերջին ժամանակներում մի քանի անգամ թռչել Բադեն-Բադեն, Լաս-Վեգաս, Կիև և Մինսկ` սիրած զբաղմունքին տրվելու համար, քանի որ Մոսկվայում, ինչպես հայտնի է, խաղային բիզնեսն արգելված է:

Tekali Taxi