Գլխավոր / Армения / ՀԱԿ-ը հանրահավաք անցկացնելու ևս մեկ իրազեկում ներկայացրեց քաղաքապետարան

ՀԱԿ-ը հանրահավաք անցկացնելու ևս մեկ իրազեկում ներկայացրեց քաղաքապետարան

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսը իրազեկում է
ներկայացրել Երևանի քաղաքապետարան սեպտեմբերի 24-ին Ազատության Հրապարակում
հանրահավաք անցկացնելու մասին: Ինչպես Epress.am-ին տեղեկացրեց Կոնգրեսի
ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը, իրազեկման վերաբերյալ բաց քննարկում է լինելու
վաղը` ժամը 11:30-ին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի` սեպտեմբերի 17-ին
Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումը
քաղաքապետարանի կողմից մերժվելուց հետո Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը
հայտարարել էր Ազատության հրապարակի վերանվաճման ծրագրի մասին, և հայտնել, որ
Կոնգրեսը պարբերաբար իրազեկում է ներկայացնելու քաղաքապետարան Ազատության
հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:

Tekali Taxi