Գլխավոր / Հայաստան / Վատիկանը քրիստոնյաներին մեղադրում է Եվրոպայի մահմեդականացման մեջ

Վատիկանը քրիստոնյաներին մեղադրում է Եվրոպայի մահմեդականացման մեջ

Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչ, քահանա Պիերո Գեդոն կոչ է արել եվրոպացի քրիստոնյաներին ավելի շատ երեխաներ ունենան, որպեսզի հնարավոր լինի կանխել Եվրոպայում իսլամի տարածումը, հաղորդում է NEWSru Israel-ը` հղում կատարելով Сatholic Culture-ին:

Գեդոն մեղադրել է քրիստոնյաներին նրանում, որ վերջիններս «կրոնական դատարկ տարածություն են ստեղծում, որը լցվում է իսլամով»: Քահանան հայտարարել է, որ Իտալիայում բնիկների թիվն ամեն տարի 12-13 հազարով նվազում է, ընդ որում` ներգաղթյալների մոտ ծնելիության թիվն ավելի բարձր է, իսկ նրանց մեծ մասը մահմեդական են:

«Եթե մենք մեզ քրիստոնեական երկիր ենք համարում, ապա պետք է քրիստոնեական արժեքներ քարոզենք: Սա կօգնի մեզ լուծել դատարկ օրորոցերի խնդիրը»,- ասել է Գեդոն:

Նշենք նաև, որ Իտալիան ամեն տարի 200 հազար օրինական ներգաղթյալ է ընդունում:

Tekali Taxi