ՀԱԿ-ը հանրահավաք անցկացնելու ևս մեկ իրազեկում ներկայացրեց քաղաքապետարան
Այսօր Հայ Ազգային Կոնգրեսը իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան սեպտեմբերի 24-ին Ազատության Հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Ինչպես Epress.am-ին տեղեկացրեց Կոնգրեսի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը, իրազեկման վերաբերյալ բաց քննարկում է լինելու վաղը` ժամը 11:30-ին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումը քաղաքապետարանի կողմից մերժվելուց հետո Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր Ազատության հրապարակի վերանվաճման ծրագրի մասին, և հայտնել, որ Կոնգրեսը պարբերաբար իրազեկում է ներկայացնելու քաղաքապետարան Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: