Ֆրանսիացի համանախագահը շփման գծի հատումը իրադարձություն է համարում
«Մենք Ղարաբաղ ենք ժամանել անմիջապես Բաքվից` ոտքով հատելով սահմանային գիծը: Որքանով տեղյակ եմ, սա առաջին նման դեպքն է վերջին տարիների ընթացքում», - լրագրողներին ասել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն:
Նրա խոսքով` շփման գծի հատումն ինքնին արդեն իսկ իրադարձություն է:
«Ինչ վերաբերում է անցկացված բանակցություններին, ապա ոչինչ չեմ կարող ասել: Վաղը ժամանելու ենք Երևան և հանդիպումներ ենք անցկացնելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Դրանից հետո միայն համանախագահները համատեղ հայտարարություն կտարածեն տարածաշրջան կատարած այցի մասին», - Ֆասիեի խոսքերն է մեջբերում ԱՊԱ-ն: