Գլխավոր / Армения / «Հրապարակ». Նոր բիզնեսի սկիզբը` Պուտինի հետ հարցազրույցով

«Հրապարակ». Նոր բիզնեսի սկիզբը` Պուտինի հետ հարցազրույցով

«Հրապարակը» գրում է Մենուա Հարությունյանի նոր բիզնեսի մասին:

Կարկառուն երիտհանրապետական Մենուա Հարությունյանը բիզնեսի նոր տարբերակ է գտել` որոշել է եռամսյակը մեկ լույս տեսնող «սկանդալային ու բոցաշունչ» «Դե ֆակտո» ամսագիրը տպագրել նաև Մոսկվայում: Ասում են` այս հարցում նրան աջակցում է անձամբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Ամսագիրը խմբագրելու է Համլետ Ղուշչյանը, որը ներկայումս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի PR-ն է իրականացնում: Ասում են` Մենուան աջ ու ձախ պարծենում է, թե իր առաջին զրուցակիցը Պուտինն է լինելու: Միաժամանակ մի քանի բիզնես-պրոյեկտներ իրականացնող երիտասարդը, ասում են, որպես գործատու` բավականին դաժան է: Նա հատկապես անողոք է սկսնակների նկատմամբ, փորձաշրջանի անվան տակ ամիսներ շարունակ աշխատեցնում, ապա դռան տեղն է ցույց տալիս` պատճառաբանելով, թե իրենց չարդարացրին:

Tekali Taxi