Գլխավոր / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Անօդաչու ինքնաթիռը չեն որսում

«Չորրորդ ինքնիշխանություն». Անօդաչու ինքնաթիռը չեն որսում

Օրաթերթը գրում է, որ «Սարդարապատ» շարժման Այլընտրանքային խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում Հայկ Նահապետյանը խոսել է վերջին շրջանում Ադրբեջանական անօդաչու ինքնաթիռների` Ղարաբաղի և Հայաստանի օդային տարածքում գործողություններ իրականացնելու մասին:

Նահապետյանը նշել է, որ Ադրբեջանը իսրայելական արտադրության անօդաչու ինքնաթիռներ սկսել է ձեռք բերել 2008թ., իսկ Հայաստանը դրան հակաքայլ ոչինչ չի ձեռնարկել:

Այդ ինքնաթիռները ներկայում թռիչքներ են իրականացնում Ղարաբաղի և Հայաստանի երկնքում: Նահապետյանի խոսքուվ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը համառորեն հայտարարություն չի տալիս, որի պատճառը ոչ թե տեղեկատվության չտիրապետելն է, այլ դրանք ոչնչացնել չկարողանալը:

Նա նշել է, որ հայ-ռուսական պայմանագիրը չի ապահովի Հայաստանի անվտանգությունը, հույսներս պետք է դնենք մեզ վրա:

Tekali Taxi