Գլխավոր / Армения / Հրադադարի խախտումը բացասաբար է անդրադառնում բանակցային գործընթացի վրա. ՄԽ

Հրադադարի խախտումը բացասաբար է անդրադառնում բանակցային գործընթացի վրա. ՄԽ

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր տարածաշրջանային այցի շրջանակներում մինչ այս հանդիպումներ են ունեցել Ադրբեջանում և ԼՂՀ-ում: Համանախագահները Երևան են ժամանել Ստեփանակերտից:

Նրանք նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները: Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը և նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հաճախակի դարձած սադրանքներն ու հրադադարի խախտման դեպքերը բացասաբար են անդրադառնում բանակցային գործընթացի վրա: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Tekali Taxi