Գլխավոր / Հայաստան / Արոնյանը լրացուցիչ պարտիայում կորցրեց երկրորդ տեղը

Արոնյանը լրացուցիչ պարտիայում կորցրեց երկրորդ տեղը

Երեկ Շանհայում ավարտվեց Բիլբաո-Շանհայ Չես Մաստերս մրցաշարը: Առաջին տեղը զբաղեցրեց Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը, ով վաստակեց 12 միավոր: Չինացի գրոսմայսթեր Վան Հաոն վերջինն էր 4 մարզիկներից 3 միավորով, իսկ ահա երկրորդ-երրորդ տեղերը կիսեցին ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն ու Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը:

Քանի որ երկրորդ տեղը հնարավորություն էր տալիս մեկ ամիս անց մասնակցել Բիլբաոյի մրցաշարի եզրափակիչ փուլին, շախմատիստները երկու լրացուցիչ հանդիպում անցկացրեցին` հաղթելով մեկական անգամ: Հաղթողին որոշելու համար պահանջվեց կայծակնային շախմատի պարտիա անցկացնել, երբ սևերը ստանում են 4 րոպե ժամանակ, իսկ սպիտակները` 5 րոպե, սակայն ոչ-ոքիի դեպքում հաղթանակը շնորվում է սևերին: Վիճակահանությամբ Արոնյանը խաղաց սպիտակներով, և պարտվեց, քանի որ նրա ժամանակն ավելի շուտ սպառվեց:

Այսպիսով, հոկտեմբերի 9-ին Բիլբաոում մեկնարկող մրցաշարին կմասնակցեն Ալեքսեյ Շիրովը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշտվանաթան Անանդը և Մագնուս Կառլսենը:

Tekali Taxi