2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալից մեկ քայլ հետ մնաց

Երեկ Մոսկվայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության երրորդ օրվա ընթացքում Հայաստանի հունահռոմեական ոճի ընտրանին ևս մեկ մեդալ վաստակեց: Ռոման Ամոյանի բրոնզին և Յուրի Պատրիկեևի արծաթին ավելացավ Արսեն Ջուլֆալակյանի արծաթե մեդալը:

74 կգ քաշային կարգում Ջուլֆալակյանը եզրափակիչում հանդիպեց Թուրքիան ներկայացնող Սելջուկ Չեբիի հետ և բոլոր մրցափուլերն ավարտեց 0:0 հաշվով: Տեխնիկական միավորներով (3:1) առավելություն ստացավ թուրք ըմբիշը և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: