Գլխավոր / Армения / Թուրքիան շեղում է ուշադրությունը հարևանների հետ խնդիրներից. ICG

Թուրքիան շեղում է ուշադրությունը հարևանների հետ խնդիրներից. ICG

Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) երեկ Թուրքիային
նվիրված զեկույց է հրապարակել, որում անդրադարձ է կատարել երկրի արտաքին
քաղաքականությանը:

Զեկույցում հիմնականում անդրադարձ է կատարվում Իրանի և
Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերություններին: Խոսելով արտաքին քաղաքականության
վերջին զարգացումների մասին` ICG-ի մասնագետները նշում են, որ վերջին շրջանում
Անկարայի կողմից հռչակած «զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսը կարելի է
հարցականի տակ առնել:

«Հաճախ Անկարայի մեղքն արևմտյան գործընկերների հետ
հարաբերություններում վերջին խնդիրների պարագայում ուռճացվում է, սակայն ակնհայտ
է, որ կան խնդիրներ կառավարության ձևակերպումների և արտաքին քաղաքականության
ներկայացնելու հետ կապված», – ասված է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Անկարան
«կարճատեսություն, տաքարյուն հռետորություն» է դրսևորում, ինչպես նաև
ուշադրությունը շեղում է իր հարևանների հետ առկա խնդիրներից, ինչպես, օրինակ,
Կիպրոսի հիմնահարցը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, քրդական
խնդրի հետ կապված լարվածության նվազեցումը և ԵՄ-ին ինտեգրվելու խնդրիները:

Փորձագետները վերլուծում են նաև վերջին շրջանում
Իսրայելի և Թուրքիայի միջև առկա լարվածությունը, ինչպես նաև Թուրքիայի որոշումը
ՄԱԿ-ում «դեմ» չքվեարկել Իրանի միջուկային ծրագրին:

ICG-ի մասնագետների կարծիքով` Անկարան ճիշտ կվարվի, եթե ավելի
սերտ համագործակցություն հաստատի իր արևմտյան գործընկերների հետ` միայնակ առաջ
գնալու փոխարեն:

«Անկարան չպետք է գերագնահատի իր կարևորությունը և
հնարավորությունները, իսկ նրա արևմտյան գործընկերները պետք է ընդունեն Թուրքիայի
կարևորությունը տարածաշրջանում և դրանից դուրս ու ավելի շատ ժամանակ տրամդրեն այդ
երկրի հետ հանգիստ, կառուցողական և բարձր մակարդակով երկխոսություն վարելու համար»,
– նշված է զեկուցյում:

Tekali Taxi